Рубрика: Մայրենի, Ուսումնակա նյութ, Ուսումնական տարի 2018-2019, Իմ մտքերը

Ձմեռային ճամբար

Իմ ձմեռային ճամբարը շատ լավ անցավ։ Ես ընտրել էի ընկեր Տաթևի ջոկատը։ Մենք նկարել ենք, պիցցա ենք սարքել,երգի տակ նկարել ենք,գնացել ենք Արատես, սահադաշտ։ Մերր ջոկատում ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր ու լավ էր։ Արատեսում մենք մեր դեմքերը տպել ենք ձյան վրա, շատ էր հետաքրքիր։ Դիջիտեքին ուղարկել եմ ,,Իմ Սեբաստացի ընտանիքը,, նյութը։ Մենք նաև մասնակցել ենք հարցազրույցների օրինակ Ազատության ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սիրանուշ Գեվորգյանի հետ շատ հետաքրքիր էր։ Սա մեր նկարելուց   իմ Ամալիաի Լաուրաի նկարը փչացել էր բայց հետո  շատ սիրուն նկար ստացվող։

 

Рубрика: Մայրենի, Ուսումնակա նյութ, Ուսումնական տարի 2018-2019, Իմ ճամփորդությունները, Իմ մասին, Իմ մտքերը

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Մենք գնացինք դեպի Արատես’  եռօրյա  ճամփորդության: Ճանապարհը շատ երկար էր’ երեք-չորս  ժամ: Մենք կանգնեցինք Պարո՛ւյր  Սևակի ավտովթարի տեղը, երգեցինք, արտասանեցիք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Ես ու Գրիգորը իրար հետ  խոսում էինք: Երբ հասանք,  իրերը դասավորեցինք, ու ես, իմ ընկեր Սոնան, ընկեր Քնարիկը և ընկեր Տաթևը գնացինք Նուշիկ  տատիկի տուն։ Այնտեղ մենք նայում էինք տատիկի և նրա ընտանիքի նկարներ  և գաթա էինք  թխում։ Ես ու Սոնան ամեն մեկս 1  գաթա թխեցինք։ Երբ գնացինք ետ մեր տները, մենք կարթ էինք խաղում։ Հետո գնացինք քնելու։ Ես ու  աղջիկները չէինք քնում, երգում էինք, մահճակալի վրա թռվռում։ Վերջապես քնեցինք։ Առավոտյան իմ տեսած երազը կատարվեց😮😮😮😮😮: Հագնվեցինք,  նախաճաշեցինք, և ես ու Անին սահնակով հեռու գնացինք, բայց մի քարի պատճառով  ընկանք: Հետո մենք գնացինք հոսող գետի մոտ։ Այնտեղ շատ-շատ ձյուն էր ու ետ գալիս ես, Անին ընկեր Քրիստինեի հետ ամենավերջնն էինք։ Երբ հասանք մեր ճամբար, ես էլի  սահնակ էի քշում։ Ընկեր Քրիստինեն կարդաց Հովհաննես Թումանյանի ,,Գելը,,  պատմվածքից հատված. շատ-շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ Հովհաննես Թումանյանի ,,Գելը,, պատմվածքը։ Ես, Սոնան, Ամալյան, Լաուրան, Գրիգորը կարթ  էինք խաղում։ Գիշերը էլի մենք չէինք քնում, պարում ու ծիծաղում էինք😂😂😂😂😂😂😂😂😂:Առավոտյան մենք մեր իրերը դասավորեցինք, մարմնամարզություն արեցինք, ճաշեցինք, և ընկեր Տաթևի հետ  գնացինք մեր դեմքերը ձյան վրա տպելու։ Ինձ թվում էր, որ սառը կլինի, բայց ընդհանրապես  սառը չէր։ Ետ գնացինք, և արդեն երկրորդ խումբը եկել էր։  Միասին եկեղեցում պարեցինք, և մենք ընկանք ճանապարհ: