Рубрика: Իմ ճամփորդությունները, Իմ մտքերը

Իմ Արատես

Շատ եմ եղել Արատեսում տարվա տարբեր եղանակներին և ամեն անգամ վերադարձել եմ շատ սիրուն տպավորություններով ու նորից գնալու ցանկությամբ։ Սիրում եմ Արատեսի այգաբացը, երբ արևը իր ջերմությամբ ողողում է սարերն ու անտառները։ Անմոռանալի է Արատեսի երեկոն, երբ Արևի վերջին ճառագայթները թաքնվում են սարերի հետևում։ Սիրում եմ Արատեսի ամեն մի անկյունը, եկեղեցին, լիճը, սարերն ու ձորերը, դաշտերն ու անտառները։ Կարոտում եմ ընկերներիս հետ անցկացրած ամեն մի օրը, մեր խաղերնու խենթությունները։ Ինչ լավ է նորից քեզ մոտ եմ գալիս, իմ Արատես։

Արատեսի վանքի մասին

Միջնադարյան հայկական ճարտարապետական այս վանական համալիրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:

Աղբյուրը`, սա է

Оставьте комментарий