Рубрика: Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքներ

Կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը է։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումն է։

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    1. Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
  • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Оставьте комментарий