Рубрика: Հեռավար ուսուցում, Պատմություն

Քրիստոնեության մուտքը հայաստան. Առասպե՞լ, թե՞ իրականություն

Համաձայն Մովսես Խորենացու` դեռ Տրդատ Գ արքայից շատ առաջ` I դարում, Եդեսիայի հայոց Աբգար թագավորի օրոք հայերը քրիստոնեություն են ընդունել: Պատմաբանները, մեկնաբանելով Խորենացու հաղորդումը, նրա մեջբերումներն ավանդապատում են համարել: Չնայած պատմությանը հայտնի է Եդեսիայում Աբգար անունով քրիստոնյա թագավոր (Աբգար 9-րդ, 179 – 214), սակայն այս Աբգարն ապրել է Հիսուսի մահից շատ անց, և Խորենացու հաղորդումը նրան չէր կարող վերաբերել:

Քերթողահոր մեջբերումը կարող է վերաբերել թերևս Եդեսիայի Աբգար 5-րդ Ուքամ (Սև) թագավորին, որ ապրել ու թագավորել է I դարում:

Վաղնջական ժամանակներից հյուսիսային Միջագետքը եղել է հայաբնակ և հայոց քաղաքական ոլորտում: Այն սկզբնաղբյուրներում հայտնի է Միջագետք հայոց անվամբ, որի կենտրոնական գավառն էր Արվաստանը` Մծբին կենտրոնով: Այստեղ դեռ մ.թ.ա. III դարից իշխում էր հայ Երվանդունիներից սերված Աբգարյանների տոհմը:

Читать далее «Քրիստոնեության մուտքը հայաստան. Առասպե՞լ, թե՞ իրականություն»